Մադրիդի «Ռեալում» մտահոգված են Վինիսիուսի շուրջ ստեղծված լարվածությամբ։ «Ռեալ Մադրիդը» շարունակում է աջակցել բրազիլացի ֆուտբոլիստին, այն բանից հետո, երբ երկրպագուները սուլել են նրան՝ Լա Լիգայի 17-րդ տուրում «Սևիլիայի» դեմ 2-0 հաշվով հաղթանակի ժամանակ։
Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտահոգված է բրազիլացու շուրջ ստեղծված լարվածությամբ, հաղորդում է As-ը։
Վինիսիուսը և «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկխոսություն են սկսել։ Ակումբի ղեկավարությունը գնահատում է հարձակվողի աշխատանքը և համառությունը խաղադաշտում։ 25-ամյա հարձակվողն ինքը խոստովանում է, որ իր լավագույն մարզավիճակում չէ։
Վինիսիուսն այժմ արձակուրդում է, ինչը, ակումբի կարծիքով, կարող է դրական ազդեցություն ունենալ նրա վրա։