Զլատանի Իբրահիմովիչի երկրորդ որդին՝ Վինսենթը, ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Միլանի» հետ:
Լոմբարդիական ակումբն այդ մասին հայտարարել է՝ առանց նշելու վարձակալության ժամկետը:
««Միլանն» ուրախ է տեղեկացնել, որ Վենսան Իբրահիմովիչը ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: «Նա կմասնակցի «Միլան Ֆուտուրո» նախագծին, որը նվիրված է երիտասարդ տաղանդների ուսուցմանը և զարգացմանը», - ասվում է ակումբի հայտարարության մեջ։
17-ամյա կիսապաշտպանը, ով արդեն պարբերաբար կանչվում է Շվեդիայի երիտասարդական հավաքականներ, գնում է իր ավագ եղբոր՝ Մաքսիմիլիանի հետքերով, ով Դ Սերիայում հանդես է գալիս Միլանի պահեստայինների թվում:
Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հատուկ խորհրդականն է, սպորտային առումով մի քանի դժվար մրցաշրջաններից հետո «ռոսոներիների» երկրպագուների կողմից քննադատության է ենթարկվում։