Իգոր Կոստյուկը, որը նախկինում մարզել է Կիևի «Դինամո»-ն, նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարել է «սպիտակ-կապույտների» նախագահ Իգոր Սուրկիսը։
«Ակումբում իր աշխատանքի ընթացքում Կոստյուկը ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը և բարձր որակավորումը՝ լավ հանդես գալով որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար թիմի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում։
Ակումբի ղեկավարությունը լիակատար վստահություն ունի Իգոր Վլադիմիրովիչի նկատմամբ և կարծում է, որ նա ի վիճակի է թիմը տանել իր արժանի տեղին ուկրաինական և եվրոպական ֆուտբոլում», - նշել է ակումբի նախագահը։
Ինչպես հայտնի է, Կոստյուկը նոյեմբերի վերջին նշանակվել էր Կիևի «Դինամոյի» ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնակատար՝ Ալեքսանդր Շովկովսկու հրաժարականից հետո։
Նշենք, որ Կիևի թիմը ձմեռային արձակուրդից առաջ իր վերջին խաղը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ Կոնֆերենցիայի լիգայի վերջին փուլում մրցելով Հայաստանը ներկայացնող «Նոայի» հետ։