Սպորտ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է գնել «Բարսելոնան». El Chiringuito TV

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ցանկանում է գնել «Բարսելոնան».  El Chiringuito TV

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Մոհամմեդ բին Սալման Ալ Սաուդը ցանկանում է գնել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնել է El Chiringuito հեռուստաընկերության լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։

«Ապշեցուցիչ նորություն։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման Ալ Սաուդը պատրաստվում է 10 միլիարդ եվրոյի առաջարկ անել «Բարսելոնայի» համար։

«Բարսելոնան» ավելի քան 2.5 միլիարդ եվրո պարտք ունի, որը դժվար է մարել։ Միակ խոչընդոտը սոցիալական ապահովությունն է»,- գրել է լրագրողը։

Ակումբից այս տեղեկությանը չեն անդրադարձել։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական