Սպորտ

ԿԼ. «Նոայի» մրցակիցը կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսը

ԿԼ. «Նոայի» մրցակիցը կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսը

Կիևի «Դինամոն» Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում պարտություն է կրել իտալական «Ֆիորենտինայից»։ Իգոր Կոստյուկի թիմը լիգայի փուլի ավարտից մեկ տուր առաջ կորցրել է եվրոպական մրցաշարերում մրցելու հնարավորությունը։

Ակումբը չի կարողանա բարձրանալ ընդհանուր հաշվարկում 25-րդ տեղից բարձր։ «Դինամոն» այժմ ունի 3 միավոր։ Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսը», որն այս պահին զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը ունի 7 միավոր։

Վերջին տուրում «Դինամոն» կմրցի Հայաստանի ներկայացուիցչ «Նոա» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին։ 

Հիշեցնենք, որ «Նոան» երեկ տանը կամային հաղթանակի հասավ լեհական «Լեգիայի» նկատմամբ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական