Սպորտ

Մեսսին Հնդկաստանում կբացի իր 20 մետրանոց արձանը

Մեսսին Հնդկաստանում կբացի իր 20 մետրանոց արձանը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Հնդկաստանում կբացի իր արձանը։

38-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում կլինի եռօրյա այցով։ Մի շարք միջոցառումներ կանցկացվեն Կալկաթայում, Հայդարաբադում, Մումբայում և Դելիում։ Նրան կմիանան Լուիս Սուարեսը և Ռոդրիգո Դե Պոլը։

Կալկաթայում Մեսսին կբացի իր արձանը. հուշարձանն ունի ավելի քան 20 մետր բարձրություն։ Երկրպագուները կկարողանան այցելել նաև արգենտինացու երկրպագուների գոտի, որտեղ տեղադրված է ֆուտբոլիստի՝ գահին նստած, բնական չափերի քանդակը։ Սենյակը զարդարված է նրա գավաթների կրկնօրինակներով։

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական