Սպորտ

Պատմական հաղթանակ․ «Նոան» գործնականում ապահովում է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

Պատմական հաղթանակ․ «Նոան» գործնականում ապահովում է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 5-րդ փուլում «Նոան» Երևանում 2։1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային»` գործնականում ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։

3-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Միլետա Ռայովիչը։ «Նոային» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը խփեց հաղթական գնդակը։

«Լեգիայի» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 81-րդ րոպեին։

«Նոան» այս հաղթանակից հետո 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը` գործնականում ապահովելով եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։ «Նոան» վերջին տուրում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։

Պատմության մեջ առաջին անգամ հայակական թիմերից «Նոան» կխաղա եվրագավաթային խաղարկություններից մեկի փլեյ-օֆֆ փուլում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական