Սպորտ

Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ

Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ևս 5 հայ մարզիկ այսօր կպայքարի 1/4 եզրափակիչի ուղեգրի համար։

Ժամը 17։00-ի մրցահերթում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը։
Ժամը 21:00-ի մրցահերթում էլ իրենց մենամարտերը կանցկացնեն 54 կգ Ժիրայր Սարգսյանը և 57 կգ Ռուդոլֆ Գարբոյանը։

Հիշեցնենք , որ 1/4 եզրափակիչում Հայաստանն արդեն իսկ ունի 6 մասնակից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական