«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը կարծում է, որ Մոհամեդ Սալահի քննադատությունը չի ազդի թիմում իր դիրքի վրա։
Սալահը նախկինում քննադատել էր ակումբի վերաբերմունքը իր նկատմամբ, այն բանից հետո, երբ նա երեք խաղ անընդմեջ դուրս էր մնացել մեկնարկային կազմից։
«Ես սովորաբար հանգիստ և քաղաքավարի եմ, բայց դա չի նշանակում, որ ես թույլ եմ։ Եթե խաղացողը նման բան է ասում, ապա ես և ակումբը պետք է արձագանքենք։ Դուք տեսնում եք, թե ինչպես ենք արձագանքել. նա այստեղ չէ։ Ես չեմ զգում, որ իմ դիրքը խաթարվել է, ես նման բան չեմ զգում», - ասել է Սլոտը։
Նշենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ եգիպտացի վինգերը չի ընդգրկվել անգլիական թիմի հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղի համար։