Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի ընտրանին կնախապատրաստվի ՈՒԵՖԱ Ֆուտզալի 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը։
Դեկտեմբերի 20-24-ը նախատեսված է միջազգային ընկերական մրցաշար Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականների մասնակցությամբ։
Հանդիպումների ժամանակացույց
Հայաստան-Մոլդովա՝ դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 20։00-ին։
Հայաստան-Ղրղզստան՝ դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 20։00-ին։
Հայաստան-Վրաստան՝ թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 20։00-ին։