Հովհաննես Բաչկովը գերվստահ հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ տեղեկացնելով, որ հայ մարզիկը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։
Բաչկովի իրար հաջորդող հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում է հայտնվել, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Ավելի վաղ հաղթանակ էր գրանցվել նաև Արմեն Մաշակարյանի օգտին, որի մրցակիցը չէր ներկայացել։