Սպորտ

«Ես Պուտինի կամ Մադուրոյի պես չեմ լինի». Լապորտա

«Ես Պուտինի կամ Մադուրոյի պես չեմ լինի». Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ չի առաջադրվի երրորդ անընդմեջ ժամկետով: Նա հիշեցրել է, որ ակումբի կանոնադրությունը թույլ է տալիս պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու ժամկետ և ընդգծել, որ մտադիր է խստորեն հետևել այդ սկզբունքին:

Լապորտայի խոսքով՝ 2026 թվականի ընտրությունների ճշգրիտ ամսաթիվը կորոշվի մարտի 15-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում, իսկ այժմ ղեկավարությունը կենտրոնացած է թիմի աշխատանքի և արդյունքների վրա, որպեսզի ընտրական գործընթացը լրացուցիչ ճնշում չստեղծի:

«Երկու ժամկետ՝ առավելագույնը։ Ես Պուտինի կամ Մադուրոյի պես չեմ լինի։ Կարող էի նորից գնալ, բայց դա սխալ կլիներ», - հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական