Հարավաֆրիկյան հանրապետությունում Freestyle Chess Grand Slam Finals մրցաշարի շաբաթը մեկնարկել է ստորջրյա շախմատի ցուցադրական խաղով։ Ամերիկացի Հանս Նիմանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող Ջավոխիր Սինդարովին։
«Սուզվելով շախմատ» ձևաչափը ստեղծվել է 2012 թվականին՝ լոնդոնաբնակ գյուտարար Էթան Իլֆելդի կողմից։ Խաղացողները քայլերն անում են ջրի տակ՝ շունչը պահած, ինչը համատեղում է դասական շախմատային հաշվարկը ֆիզիկական դիմացկունության հետ։
Նիմանը, որ նախօրոք հայտարարել էր, թե մտադիր է իր Freestyle արշավին ավելացնել նաև ստորջրյա «թագը», հաղթեց ուզբեկստանցի Ջավոխիր Սինդարովին և դարձավ ցուցադրական մրցույթի հաղթող։
Իսկ Freestyle Chess Grand Slam Finals հիմնական մրցաշարին կմասնակցի 8 շախմատիստ, այդ թվում՝ Մագնուս Կարլսենն ու Լևոն Արոնյանը։