Սպորտ

Նեյմարը 2022թ.-ից հետո առաջին անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նեյմարը 2022թ.-ից հետո առաջին անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրազիլական «Սանթոսի» 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Նեյմարը առաջնության 37-րդ տուրի՝ «Ժուվենտուդեի» հետ խաղում (3:0) դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

Բոլոր երեք գոլերը բրազիլացին խփել է խաղի երկրորդ խաղակեսում՝ 56-րդ, 65-րդ և 73-րդ րոպեներին: Երրորդ անգամ նա աչքի է ընկել 11 մետրանոցից։ Նեյմարը գոլային շարքը երկարաձգել է մինչև երեք խաղ. այս պահին ընթացիկ հատվածում նրա ակտիվում կա 5 գնդակ:

Նախորդ անգամ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2022 թվականի ապրիլի 9-ին, երբ «Կլերմոնի» հետ խաղում 3 անգամ աչքի է ընկել ՊՍԺ-ի կազմում:

Այս մրցաշրջանում Նեյմարը Բրազիլիայի առաջնության 19 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական