Սպորտ

Վաշինգտոնում տեղի կունենա Աշխարհի առաջնության վիճակահանությունը

Վաշինգտոնում տեղի կունենա Աշխարհի առաջնության վիճակահանությունը

Վաղը երեկոյան Վաշինգտոնում կկայանա 2026 թ. Աշխարհի առաջնության հիմնական փուլի վիճակահանությունը։

Մրցաշարը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Առաջին անգամ կմասնակցեն 48 թիմ։ Խմբային փուլում կլինի 12 խումբ՝ յուրաքանչյուրում 4 թիմ։

Արարողությունը կվարեն Հայդի Կլումը և Կևին Հարտը։ Ելույթ կունենան Ռոբի Ուիլյամսը, Անդրեա Բոչելլին և Village People-ը։ Խմբերը կբաժանեն Թոմ Բրեյդին, Ուեյն Գրեցկին և Շաքիլ Օ’Նիլը։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհանձնի առաջին FIFA Peace Prize-ը։

Առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին Մեքսիկո Սիթիի «Ացտեկա» մարզադաշտում, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքի «MetLife»-ում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական