Հայտնի են դարձել Globe Soccer Awards-ի վարկածով 2025 թվականի աշխարհի լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները: Եզրափակիչ ցուցակում հայտնվել է ՊՍԺ-ի՝ միանգամից 6 ֆուտբոլիստ:
Հավակնորդների թվում են Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հակիմին, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը, Վիտինյան և Դեզիրե Դուեն ՊՍԺ-ից, Պեդրին, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը՝ «Բարսելոնայից», Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապեն՝ «Ռեալից», Մոհամեդ Սալահը՝ «Լիվերպուլից», Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիից», ինչպես նաև Քոուլ Պալմերը՝ «Չելսիից»։
Մրցանակը նախատեսվում է հանձնել 2025 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Դուբայում։ 2024 թվականին այն ստացել է «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։