Սպորտ

Կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը. երբ ռինգ դուրս կգան հայ մարզիկները

Կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը. երբ ռինգ դուրս կգան հայ մարզիկները

Դուբայում կայացել է բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսին 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 բռնցքամարտիկ: 

Ինչպես հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, դեկտեմբերի 4 ին`առաջնության առաջին մրցումային օրը, ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ: Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Արարատ Հարությունյանը կմենամարտի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանի մրցակիցը նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն է, իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը Կուկի կղզիները ներկայացնող  Մայքլ Շուստերն է:

Հայաստանի հավաքականը Դուբայ է մեկնել հետևյալ կազմով.

48 կգ Բարեղամ Հարությունյան
51 կգ Ռուդոլֆ Գարբոյան
54 կգ Դավիթ Եգորյան
57 կգ Ժիրայր Սարգսյան
60 կգ Արթուր Բազեյան
63,5 կգ Նարեկ Հովհաննիսյան
67 կգ Արմեն Մաշակարյան
71 կգ Արարատ Հարությունյան
75 կգ Վախթանգ Հարությունյան
80 կգ Արտուշ Հովհաննիսյան
86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան
92 կգ Նարեկ Մանասյան
+92 կգ Դավիթ Չալոյան:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական