Սպորտ

«Նոան» ծանր խաղում ոչ-ոքի է խաղում Շոտլանդիայում

«Նոան» ծանր խաղում ոչ-ոքի է խաղում Շոտլանդիայում

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Շոտլանդիան ներկայացնող «Աբերդինի» հետ։ Հանդիպման հաշիվը բացվել է 45-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի է ընկել Քևին Նիսբեթը։

Հայկական ակումբը պատասխան գնդակը խփել է 52-րդ րոպեին. Մատեուս Այասի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի է ընկել Նարդին Մուլահուսեյնովիչը։

Հայկական ակումբը այս ոչ-ոքիից հետո վաստակել է 5 միավոր և մրցաշարային աղյուսակում այս պահին 23-րդ տեղում է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական