Մյունխենի «Բավարիան» 2025/26 մրցաշրջանում կրել է իր առաջին պարտությունը։ Վինսենթ Կոմպանիի թիմը Չեմպիոնների լիգայում արտագնա խաղում «Արսենալին» պարտվել է 3-1 հաշվով։
Մյունխենյան ակումբի 18 խաղից բաղկացած անպարտելի շարքը մրցաշրջանի սկզբից ի վեր ավարտվել է։ Մինչ այդ նրանք հաղթել էին 17 խաղում և ոչ-ոքի խաղացել մեկում։
Նոյեմբերի 29-ին «Բավարիան» Բունդեսլիգայում կմրցի «Սանկտ Պաուլիի» հետ։