Սպորտ

Կամո Հովհաննիսյանի բացառիկ նվաճումը

Կամո Հովհաննիսյանի բացառիկ նվաճումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը բացառիկ նվաճման է հասել։ ՀՖՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է կարիերայի 600-րդ հոբելյանական հանդիպումը։

Կամոն 600 խաղի շեմը հատած ընդամենը 4-րդ հայ ֆուտբոլիստն է։ Նրանից ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն Հենրիխ Մխիթարյանը՝ 888 խաղ, Սարգիս Հովսեփյանը՝ 783 խաղ և Հրայր Մկոյանը՝ 619 խաղ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական