Սպորտ

Վարդիի Իտալիայի տունը կողոպտել են

Վարդիի Իտալիայի տունը կողոպտել են

Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ «Կրեմոնեզեի» երեսունութամյա հարձակվող Ջեյմի Վարդին կողոպուտի զոհ է դարձել։

Գողերը ներխուժել են ֆուտբոլիստի տուն Սերիա A-ի 12-րդ տուրի «Կրեմոնեզեի» և «Ռոմայի» (1-3) միջև խաղի ժամանակ։ Գողությանը մասնակցել է առնվազն երեք մարդ։ Գողերը, օգտվելով ֆուտբոլիստի և նրա ընտանիքի բացակայությունից, կոտրել են պատուհանը և գողացել արժեքավոր ժամացույցներ, զարդեր և կանխիկ գումար։

Նախնական գնահատականներով՝ գողության գումարը կազմել է մոտավորապես 100,000 եվրո։ Հետաքննիչները կարծում են, որ հանցախումբը հետևել է ֆուտբոլիստի, նրա կնոջ և երեխաների տեղաշարժերին և տեղեկացված է եղել, որ տունը չի պահպանվում։

Վարդին «Կրեմոնեզեին» է միացել «Լեսթերից» 2025 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա իտալական թիմի կազմում անցկացրել է ութ խաղ՝ խփելով երկու գոլ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական