Սպորտ

39 տարեկանում մահացել է Վանես Մարտիրոյանը

39 տարեկանում մահացել է Վանես Մարտիրոյանը

Մաշկի քաղցկեղից  39 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ հայտնի բռնցքամարտիկ Վանես Մարիտրոսյանը։ Նա հիվանդության դեմ պայքարել է շուրջ երկու տարի։

Վանես Նորիկի Մարտիրոսյանը եղել է Հայաստանի 8-ակի չեմպիոն, ԱՄՆ-ում «Golden Gloves» - ի չեմպիոն, 2004թ.Օլիմպիական խաղերի մասնակից, NABF վարկածով աշխարհի չեմպիոն, NABO վարկածով աշխարհի չեմպիոն, WBA International վարկածով աշխարհի չեմպիոն, WBC Silver վարկածով աշխարհի չեմպիոն և WBO Inter-Continental վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: 

Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է եկել 2005-2018թթ., մասնագիտական կարիերայում ունեցել է ավելի քան 13 տարվա փորձ: Նա կիսաթեթև միջին քաշային կարգում մրցել է այնպիսի հայտնի բռնցքամարտիկների հետ, ինչպես Էրիսլանդի Լարան (երկու անգամ), Դեմետրիուս Անդրադեն, Ջերմել Չարլոն և Գենադի Գոլովկինը:

Իր վերջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել է 2018 թվականին լեգենդար Գենադի Գոլովկինի դեմ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական