ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել.
«Ի հիշատակ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր Լիգայի 25․11․2025 թվականի հանդիպումը և 15-րդ տուրի, ինչպես նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրի բոլոր հանդիպումները մեկնարկելու են 1 րոպե լռությամբ։ Բոլոր թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ100 տարեկան հասակում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։