100 տարեկան հասակում մահացել է օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։
«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր, որ խփել է 160 գնդակ, միաժամանակ նա գլխավորում է արդյունավետությամբ ազգային առաջնություններում լավագույն ցուցանիշը՝ 133 գնդակ։
Ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունների ընթացքում անցկացրել է 285 հանդիպում, դարձել 145 գնդակի հեղինակ։
ԽՍՀՄ չեմպիոն։ (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1952), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1953), [[ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1956), (ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն, 1958)
ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող։ (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1950), (ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկություն, 1958)։
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։