Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են․
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը:
Տղամարդկանց մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ 11 խաղափուլով:
Մասնակիցներն են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, գրոսմայստեր Էմին Օհանյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը, միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը, Դավիթ Տիրատուրյանը, Դավիթ Դավթյանը, վարպետության թեկնածու Վալտեր Գյուրջինյանը և Արման Սահակյանը:
Կանանց մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով:
1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու բարձրագույն խմբի մրցաշարին:
Խաղերը կմեկնարկեն նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին: