Սպորտ

«Բարսելոնան» ՉԼ-ի հաջորդ խաղը կանցկացնի «Կամպ Նոու»-ում

«Բարսելոնան» ՉԼ-ի հաջորդ խաղը կանցկացնի «Կամպ Նոու»-ում

«Բարսելոնան» ՈՒԵՖԱ-ից ստացել է իր հաջորդ Չեմպիոնների լիգայի տնային խաղը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտում անցկացնելու թույլտվությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «բլաուգրանան» կվերադառնա իր տնային մարզադաշտ՝ Լա Լիգայի հաջորդ խաղը «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ անցկացնելու համար, իսկ այժմ կատալոնական ակումբը հայտարարել է, որ վերանորոգված մարզադաշտում կանցկացնի նաև եվրոպական մրցաշարիի հանդիպում։ Այս մասին հաղորդել է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում։

«Բարսելոնայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև Չեմպիոնների լիգայի խաղը նախատեսված է երեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական