Սպորտ

Աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել պատմության մեջ ամենափոքր երկիրը

Աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել պատմության մեջ ամենափոքր երկիրը

Կուրասաոն դարձել է պատմության մեջ ամենափոքր երկիրը, որը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Կուրասաոն կղզի է Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերից 80 կմ հեռավորության վրա, նրա բնակչությունը կազմում է ավելի քան 156 հազար մարդ, իսկ տարածքը՝ շուրջ 444 կմ²։ 

Ավելի վաղ աշխարհի առաջնությանը մասնակցած ամենափոքր երկիրը համարվում էր Իսլանդիայի հավաքականը (2018 թվականին): Երկրի բնակչությունը այդ ժամանակաշրջանում կազմում էր շուրջ 385 հազար։

Այս հաջողության մեջ կարևոր դեր է խաղացել հոլանդացի փորձառու մասնագետ Դիկ Ադվոկատը, ով Կուրասոյի հավաքականը գլխավորել է 2024 թվականի հունվարից։ 

Առանցքային է եղել ԱԱ-2026-ի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի՝ Ճամայկայի հավաքականի հետ վերջին տուրի հանդիպումը։ 

Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում տեղի ունեցած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Այս արդյունքն ուղղակիորեն Կուրասաոյի ազգային թիմին դուրս է բերել ԱԱ-2026:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական