ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրա»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեքշաբթի այսօր կհանդիպեն Սպիտակ տանը:
Հատկանշական է, որ Թրամփը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ նաև։
Ռոնալդուն կլինի հաջորդ տարվա աշխարհի առաջնության գլխավոր հերոսներից մեկը, իսկ մրցաշարը կընդունեն Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։
Ռոնալդուն վերջերս էր հայտարարել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին, և նրա խնդրանքը կատարվել է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տան երեք պաշտոնյա հաստատել են Ռոնալդուի նախատեսված այցը նույն օրը, երբ Թրամփը պետք է հանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ռոնալդուն որակազրկման պատճառով չմասնակցեց Պորտուգալիայի հավաքականի կազմում ԱԱ-2026-ի որակավորման փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում: