Սպորտ

Հայաստանը պարտվեց Պորտուգալիային խոշոր հաշվով

Հայաստանը պարտվեց Պորտուգալիային խոշոր հաշվով

Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիայի հավաքականն ընդունեց Հայաստանի ընտրանուն։

Պորտուգալացիները խաղի 7-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն, շուտով հավասարեցրեց խաղի հաշիվը։

Առաջին խաղակեսը գոլառատ էր։ Պորտուգալիայի հավաքականին հաջողվեց մի քանի անգամ աչքի ընկնել։ Առաջին կեսի ավելացված ժամանակում մրցավարը Հայաստանի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց։ Առաջին խաղակեսն ավարտվեց 5։1՝ հօգուտ պորտուգալացիների։

Երկրորդ խաղակեսի ընթացքում պորտուգալացիներին հաջողվեց ևս 4 գոլ խփել, որից մեկը՝ կրկին 11 մետրանոց հարվածով։ Հանդիպումն ավարտվեց խոշոր՝ 9։1 հաշվով, Պորտուգալիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական