Սպորտ

Ովքեր կսպասարկեն Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը

Ովքեր կսպասարկեն Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարները։

Գլխավոր մրցավարն Իրֆան Պելտոն է, նրա օգնականներն են Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ 4-րդ պաշտոնյան՝ Միլոշ Գիգովիչը։ VAR սենյակում աշխատելու են Ջիանլուկա Աուրելիանոն և նրա օգնական Դանիելե Պատերնան։

Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական