Սպորտ

Ֆլորենտինո Պերեսը կհեռանա «Ռեալից»

Ֆլորենտինո Պերեսը կհեռանա «Ռեալից»

78-ամյա Ֆլորենտինո Պերեսը վաղաժամկետ կհեռանա Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնից։ Այդ մասին հայտնել է լրագրող Պեպե Ալվարեսը։

Աղբյուրի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իսպանացի պաշտոնյան հաջորդ տարի կհեռանա «Ռեալ Մադրիդից», չնայած նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մինչև 2028 թվականին։

Հիշեցնենք, որ Պերեսը «Ռեալի» ղեկին է 2009 թվականից։

12 խաղից հետո «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Իսպանիայի Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 31 միավորով։ Խաբի Ալոնսոյի թիմը երեք միավորով առաջ է մոտակա մրցակցից։ «Ռեալ Մադրիդը» նոյեմբերի 23-ին մրցելու է «Էլչեի» հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական