Սպորտ

Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը

Ավարտվել է «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Գորիսում ավարտվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի և Սյունիքի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ խաղափուլը:

Ա խմբում 3 միավորով առաջատարներն են գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանը։

Բ խմբում նույնպես 3 միավորով առաջատարներն են Վարդան Քարամյանը, Համայակ Ստեփանյանը և Արթուր Պետրոսյանը։

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական