Սպորտ

Գաբրիել Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի

Գաբրիել Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում հայ գրոսմայստերները իրենց խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը (վարկանիշ՝ 2624) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբբոևի (վարկանիշ՝ 2689) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը (վարկանիշ՝ 2722) սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի (վարկանիշ՝ 2773) հետ: ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սամուել Սևյանը (վարկանիշ՝ 2698) սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց չինացի գրոսմայստեր Վեյ Իի (վարկանիշ՝ 2754) հետ: 1/8 եզրափակչի երկրորդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական