Սպորտ

Չօգտագործված պահեր, կորցրած միավորներ․ Հայաստան-Հունգարիա՝ 0։1

Չօգտագործված պահեր, կորցրած միավորներ․ Հայաստան-Հունգարիա՝ 0։1

Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Հունգարիայի ընտրանուն։ 

Առաջին խաղակեսից 33-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, գոլն իր ակտիվում գրանցեց Բարնաբաշ Վարգան։ Ինչպես հետագայում պարզվեց, սա հանդիպման միակ գոլն էր։ 

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մի քանի դրվագում կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն գրոհներն արդյունավետ ավարտ չունեցան։ 

5-րդ տուրից հետո Հունգարիայի ընտրանին վաստակել է 8 միավոր, Հայաստանի հավաքականը 3 միավորով մնում է վերջին տեղում։ 

Եղիշե Մելիքյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 16-ին՝ արտագնա խաղում ուժերը չափելով Պորտուգալիայի հավաքականի հետ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական