2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ և դուրս եկավ հինգերորդ փուլ: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ: Հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին: