Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի 2026 թվականի առաջնությունն իր համար վերջինը կլինի: Պորտուգալացին առաջին անգամ գլխավոր ֆուտբոլային մրցաշարին մասնակցել է 2006 թվականին։
«Աշխարհի հաջորդ առաջնությունը վերջինը կլինի ինձ համար։ Իհարկե, դա ճիշտ է, քանի որ ես 41 տարեկան կլինեմ։ Ինչպես արդեն ասել եմ, ես վայելում եմ այս պահը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերել է Mundo Deportivo պարբերականը։
Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականի օգոստոսից: Ընդհանուր առմամբ, նա ազգային թիմի կազմում անցկացրել է 225 հանդիպում, որոնցում դարձել է 143 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ: 2016-ին Ռոնալդուն Պորտուգալիայի հետ դարձել Է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2015-ին և 2019-ին հաղթել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայում: