Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան խաղադրույքների հետ կապված սկանդալի պատճառով 1,024 ֆուտբոլիստի խաղալու իրավունքից զրկել է։ Նրանց գործերը փոխանցվել են կարգապահական հանձնաժողովին։ Ֆեդերացիայի տվյալներով՝ նրանցից 27-ը հանդես են գալիս Թուրքիայի Սուպերլիգայում, այդ թվում՝ «Գալաթասարայի» և «Բեշիքթաշի» ֆուտբոլիստներ։
Խաղադրույքների սկանդալի պատճառով Թուրքիայի երրորդ և չորրորդ լիգաների հանդիպումները երկու շաբաթով հետաձգվել են։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննության շրջանակում ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ ակումբի նախագահ։ Մինչ այդ Թուրքիայի դատախազությունը խաղադրույքների և պայմանավորված խաղերի գործով ձերբակալման հրամանագիր էր տվել ընդհանուր առմամբ 21 անձի՝ այդ թվում 17 մրցավարի և երկու ֆուտբոլային ակումբի նախագահի։
Անցած շաբաթ Թուրքիայում ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր 149 աշխատակցի՝ այդ թվում մրցավարների և նրանց օգնականների լիազորությունները։ Քննությամբ պարզվել է, որ Թուրքիայի պրոֆեսիոնալ լիգաներում ընդգրկված 571 մրցավարից 371-ը ունեն խաղադրույքային հաշիվներ, որոնցից 152-ը ակտիվ մասնակցություն են ունեցել խաղամոլությանը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Հաջիոսմանօղլուն ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «բարոյական ճգնաժամ թուրքական ֆուտբոլում»։