Սպորտ

Յամալը չի մասնակցի Վրաստանի և Թուրքիայի դեմ խաղերին

Յամալը չի մասնակցի Վրաստանի և Թուրքիայի դեմ խաղերին

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի ԱԱ-2026-ի ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի հանդիպումները Վրաստանի և Թուրքիայի դեմ:

Ի սկզբանե ֆուտբոլիստը հայտավորված է եղել իսպանական թիմի կազմում։ 

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և միշտ առաջնային համարելով խաղացողի առողջությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը՝ որոշում է կայացվել խաղացողին դուրս բերել կազմից:

Մենք հավատում ենք նրա հաջող ապաքինմանը և մաղթում նրան շուտափույթ և ամբողջական վերականգնում»,- ասվում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Յամալը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական