«Ինտերի», «Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն քննադատել է պորտուգալական «Ալ-Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Որոշ մարդիկ շատ ինքնավստահ են։ Ես նախընտրում եմ, որ ուրիշները խոսեն իմ մասին, ոչ թե՝ ես։ Նա պատմության լավագույն խաղացողներից մեկն է, բայց արդյո՞ք լավագույնն է։ Ես համաձայն չեմ։ Բայց ես հարգում եմ նրա կարծիքը։ Ես նույնիսկ կասեի, որ Կրիշտիանուն լավագույն տասնյակում է», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Footmercato-ն։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է և 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Այս մրցաշրջանում պորտուգալացին ակումբի կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 10 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։