Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է պատանիների արդյունքները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված 2025 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Վահե Սուքիասյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Բենիկ Ագասարովը կիսել է 2-5-րդ հորիզոնականները Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Բենիկը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ռոբերտ Փիլիպոսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում: Սերգեյ Ենոքյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում:
Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Անի Ավետիսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում: Մանվել Վարդանյանը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում: Պոլինա Կոբակը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում: Դավիթ Դալալոյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում:
Առաջնության շրջանակներում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Սերգեյ Ենոքյանը (+190,8), Վիկտորյա Շառաջյանը (+178), Համլետ Հարությունյանը (+136,4), Լիլիթ Կասինյանը (+119,6), Միքայել Սարգսյանը (+110,8), Մանե Հակոբյանը (+99,6), Ալիսա Հակոբովան (+97,6), Մանվել Վարդանյանը (+95,6), Մարկ Մարգարյանը (+92) և Արիանա Չիլինգարյանը (+91,2):