Սպորտ

Լիոնել Մեսսիի նոր ձեռքբերումը

Լիոնել Մեսսիի նոր ձեռքբերումը

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 400 գոլային փոխանցում է կատարել։

Մեսսին այս նշաձողին հասել է «Մեյջոր Լիգայի» (MLS) 1/8 եզրափակչի փլեյ-օֆֆ «Նեշվիլ Փրեդատորսի» դեմ խաղում։ Տանտերերը հաղթել են 4-0 հաշվով։ Մեսսին նաև խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Մեսսին ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է «Բարսելոնայի» կազմում (269)։ Նա իր թիմակիցներին գոլային փոխանցում է կատարել 60 անգամ Արգենտինայի հավաքականի կազմում, 37 անգամ՝ «Ինտեր Մայամիի» և 34 անգամ՝ «Պարի Սեն Ժերմենի» կազմում։

38-ամյա Մեսսին խաղում է «Ինտեր Մայամիի» կազմում 2023 թվականից։ Արգենտինացին նվաճել է ութ «Ոսկե գնդակ»։ Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունը, Ամերիկայի գավաթը (2021, 2024), Ֆինալիսիման (2022) և Օլիմպիական խաղերը (2008)։

«Ինտեր Մայամին» 2-1 հաշվով հաղթել է «Նեշվիլի» դեմ շարքում և անցել փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ։ Հաջորդ փուլում թիմը կխաղա «Ցինցինատիի» հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական