Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։
Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր: Հավաքն այսօր կսկսեն՝
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գևորգ Տարախչյան - «Փյունիկ»
Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։
Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։