Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, թե ով է լինելու թիմի նոր ավագը։
«Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է 46-ամյա մասնագետը։
Մելիքյանն իր նշանակումից հետո Հայաստանի հավաքականի ավագ էր նշանակել Տիգրան Բարսեղյանին։ 32-ամյա կիսապաշտպանը, սակայն Խռլանդիայի դեմ արտագնա խաղում վարքի համար ուղիղ կարմիր քարտոով հեռացվեց խաղադաշտից։
Այս միջադեպը հանրային քննարկման մեծ արձագանք ունեցավ և, որոշումը, ամենայն հավանականությամբ նաև այս դրվագով է պայմանավորված։