Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հավաքականի կազմում Լուկաս Սելարայանի մրցելույթների մասին։
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի նրա կարիքը։
Իռլանդիայի դեմ խաղից առաջ նա ասաց, որ ունի ընտանեկան խնդիրներ և այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,- հայտարարել է Մելիքյանը։
Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Սելարայանը Հայաստանի հավաքական էր հրավիրվում է 2021թ. հոկտեմբերից, 26 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։