Սպորտ

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երրորդ փուլում են

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երրորդ փուլում են

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Շանթն արագ շախմատի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի նկատմամբ: 

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ևս դուրս է եկել երրորդ փուլ: Գաբրիելն արագ շախմատի թայ-բրեյքում 3:1 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի նկատմամբ:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում հանդես գալու իրավունք էր ստացել նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական