Սպորտ

Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում

Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերներn իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Հաղթողները կորոշվեն վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի, Շանթ Սարգսյանը` Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի, Ռոբերտ Հովհաննիսյանը` Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի, Հայկ Մարտիրոսյանը` ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Երկրորդ խաղափուլի թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական