Չեմպիոնների լիգայի խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Ղարաբաղ» անունով ադրբեջանական ֆուտբոլային թիմը ոչ-ոքի՝ 2։2 հաշվով է ավարտել Բաքվում կայացած հանդիպումը Լոնդոնի «Չելսիի» հետ։
Չորրորդ տուրից հետո երկու թիմն էլ վաստակել են 7 միավոր։ Լիգայի տուրի առաջատարներն են «Բավարիան» և «Արսենալը», որոնք իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր։