Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:
6 խաղափուլից հետո մինչև 16 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 3-8-րդ հորիզոնականները:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և կիսում է 7-15-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը և Համլետ Հարությունյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 9-18-րդ հորիզոնականները:
Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը և Դավիթ Դալալոյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 7-13-րդ հորիզոնականները:
7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: