Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններն ավարտված են:
Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացրեց Աշոտ Մովսիսյանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 160 կգ, 165 կգ, 168 կգ: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր էր: Հրում վարժությունում մեր ծանրորդ գլխավերևում պահեց 210 կգ, 216 կգ: Այս ձևում նա առաջինն էր:
Երկամարտի 384 կգ արդյունքով` Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: