2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերներն իրենց հանդիպումներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով՝ Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Նշենք, որ հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանն այսօր սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի հետ, իսկ Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ:
Երկրորդ խաղափուլի երկրորդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ին: